ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրազիլիա-Իտալիա` 4:2

Բրազիլիա-Իտալիա` 4:2
23.06.2013 | 12:54

Բրազիլիայում ընթացող համադաշնության գավաթի խաղարկությունում կայացան Ա խմբի վերջին` Բրազիլիա-Իտալիա, Մեքսիկա-Ճապոնիա խաղերը: Եթե վերջինում ընդամենը տրվում էր «ո՞վ է եզրափակելու խմբային աղյուսակը» հարցի պատասխանը (ի դեպ` մեքսիկացիները հաղթեցին 2:1 հաշվով), ապա կիսաեզրափակիչ արդեն իսկ դուրս եկած առաջին զույգի խաղում ոչ միայն կարեւոր էր արդյունքը մասնավորապես (խմբայինում առաջին տեղը գրավածը հաջորդ փուլում կխուսափեր Իսպանիայի ուժեղ ընտրանուն մրցակից ունենալուց), այլեւ` ընդհանրապես: Բոլորովին վերջերս էր, որ ընկերական հանդիպումում 2:0 հաշվով հաղթելով իտալացիներին` բրազիլացիները «հաջողացրին» երկու գնդակ բաց թողնել ու խաղն ավարտել ոչ-ոքի` արժանանալով ֆուտբոլասերների ու մասնագետների բուռն քննադատությանը: Ինչեւէ: Աշխարհի հնգակի չեմպիոնները չափազանց գեղեցիկ խաղում կարողացան 4:2 հաշվով հաղթել մրցակցին: Հերթական հանդիպումում իր հերթական գոլը խփեց Նեյմարը (երեք խաղում` երեք գոլ), երկու անգամ աչքի ընկավ Ֆրեդը, մի գոլ էլ հեղինակեց Դանթեն: Իտալացիներից աչքի են ընկել Ջակերինին ու Կելինին: Խաղի մանրամասները տես «Իրատես de facto»-ի առաջիկա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ers">ԳործընկերներՀետադարձ կապ